26/05/2010 15:54
Օբաման առաջարկել է Բրայզային ԱՄՆ դեսպան լինել Բաքվում
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել Եվրոպայի և Եվրասիական գործերով Պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ Մեթյու Բրայզային: Այս մասին հայտնում է Դեյ .ազ-ը` վկայակոչելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը:
Ըստ տեղեկատվության, Մեթյու Բրայզայի թեկնածությունը պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից: Մինչ այդ Բաքվում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը թափուր է մնալու, քանի որ 2009 թվականին նախորդ դեսպան Էնն Դերսին թողել է այն` լիազորությունների ժամկետն ավարտելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Մ.Բրայզան 2006-2009 թվականին զբաղեցնում էր ԵԱՀԿ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնը: