28/05/2010 16:15
Դավիթ Ավանեսյանը պարտության մատնեց Արմեն Իսրայելյանին
Տյումենում մեկնարկել է Կոստյա Ցզյուի գավաթի խաղարկության առաջին փուլը, որը կազմակերպվել է կիսամիջին քաշային կարգի (մինչև 63,5 կգ) շրջանակներում: Ինչպես արդեն նշել ենք, մրցաշարի 16 մասնակիցների թվում երկու հայ բռնցքամարտիկներ էին ընդգրկվել:
Խոսքը Դավիթ Ավանեսյանի և Արմեն Իսրայելյանի մասին է: Վիճակահանության քմահաճույքով, ցավոք, նրանք բախվեցին առաջին իսկ փուլում: Դավիթ Ավանեսյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ և կշարունակի պայքարը հաղթողի կոչման համար: