28/05/2010 11:11
Վրացի ռեժիսորը հրաժարվել է Սահակաշվիլու շքանշանից
Հանրահայտ խորհրդային և վրացի կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեն հրաժարվել է շքանշանից, որը նրան պետք է հանձներ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին մայիսի 26-ին` Վրաստանի անկախության օրը, հաղորդում է Վզգլյադը` հղում անելով «Մաեստրո» հեռուստաընկերությանը:
Լանա Գոգոբերիձեն չի մեկնաբանում իր հաժարվելու պատճառները:
Նախագահն այդ օրը Ռուսթավելի պողոտայում շքանշաններ էր հանձնել ավելի քան 20 գործիչների` տարբեր արժանիքների համար:
Մի քանի տարի առաջ ռեժիսորը, ով այժմ 71 տարեկան է, Վրաստանի դեսպանն էր Եվրոպայի խորհրդում: