29/05/2010 11:05
Տունգուռաուա հրաբխի ժայթքում. փակվել է Էկվադորի օդանավակայանը
Էկվադորի գլխավոր օդանավակայանը փակ է Տունգուռաուա հրաբխի ակտիվացման պատճառով, որը սկսվել էր ուրբաթ օրը: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն` հղում կատարելով Ֆրանս-Պրեսսին:
Դպրոցներում հետաձգված են դասերը, հարակից տարածքների բնակչությունը տարհանված է:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, իշխանությունը դեռ գնահատում է իրավիճակը:
Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել նաև Գվատեմալայում` կապված Պակայա հրաբխի ակտիվացման հետ, որը գտնվում է մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա: Այնտեղ զոհվել է 2 մարդ, այդ թվում մեկ հեռուստալրագրող, մի քանի հազար մարդու ստիպված տարհանել են: Դեռ հրաբխի ակտիվացման սկզբին` մայիսի 26-ին, տուժել էր 59 մարդ, 3 երեխա անհայտ կորած են համարվում: