29/05/2010 11:12
ՄԱԿ-ում ստորագրվել է սպառազինության կրճատման ծրագիր
Միջուկային զենքի չտարածման պայամանգրի 189 անդամ-երկրներ ստորագրել են ՄԱԿ-ի` քայլ առ քայլ սպառազինության կրճատմանն ուղղված ծրագիրը: Այս մասին հաղրդում է Ինտերֆաքս-ը` հղում կատարելով բրիտանական Բի-Բի-Սի հեռուստաընկերությանը:
Մանակիցները մեկ ամիս շարունակվող բանակցություններից հետո, վերջին օրը ընդհանուր համաձայնության են եկել հռչակագրի վերջնական տեքստի շուրջ:
Ինչպես ասվում է հաղորդագրությունում` նախատեսվող ծրագրի համաձայն` միջուկային զենքի տիրապետող գերտերությունները` Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, մտադիր են արագացնել իրենց զինաբազաների կրճտաման գործընթացը:
Փաստաթղթում ասվում է նաև, որ նախատեսվում է 2012 թ-ին հրավիրել կոնֆերանս` Մերձավոր Արևելքում միջուկային և զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտու ստեղծման վերաբերյալ: