31/05/2010 16:07
1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` Ստամբուլից
Թուրքական Ստամբուլ քաղաքում ավարտվեց Ու. Սազակին նվիրված ատլետիկայի պատանիների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին պատանի մարզիկներ աշխարհի 20 երկրներից: Հայաստանի պատանեկան ընտրանին, որը նույնպես մասնակցում էր մրցաշարին, բավական հաջող հանդես եկավ` նվաճելով 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հեռացատկ մարզաձևում 5,43 արդյունքով չեմպիոնի կոչմանն արժանացավ Սաթենիկ Հովհաննիսյանը` Երևանից: Երրորդ մրցանակային տեղերն զբաղեցրել են գյումրեցիներ Նարեկ Խաչատրյանն ու Էրիկ Փորսուղյանը: