31/05/2010 11:57
Սեմինար` նվիրված հայ և հրեա ժողովուրդներին
Այսօր մեկնարկել է «Հայեր և հրեաներ. պատմական ընկալումների փոխակերպումները» խորագրով սեմիանր քննարկումը: Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին կազամակերպիչները, սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոյեկտ Ինկուբատորի» ծրագրի շրջանակներում` 2009 թ-ի օգոստոսին Ստոկհոլմում:
Նշենք, որ սեմինարն անցկացվում է Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնում և տևելու է մինչև հունիսի 5-ը:
Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու հրեական մշակույթին և պատմությանը, կբացահայտի հրեա և հայ ժողովուրդների պատմությունների նմանությունները: Այն բաղկացած է դասախոսություներից ու քննարկումներից` հրեաների և հայերի պատմական ուղիների, հիշողության առնչությունների և պատմամշակութային կապերի վերաբերյալ։
Բացի այդ, սեմինարի ընթացքում քննարկվելու են հրեական տոները, ինչպես նաև ցուցադրվելու է իսրայելական ֆիլմ, որը ներկայացնում է ավանդականությունը և արդիական խնդիրները: