31/05/2010 14:12
Գևորգ Հարությունյանը հաղթողներից հետ մնաց կես միավորով
Հնդկաստանի Բհուբանեսվար (Օրիսա) քաղաքում անցկացված օփենում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և 249 մասնակիցների շարքում գրավեց 13-րդ տեղը: Նա միայն կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Կրավցիվից (Ուկրաինա), Ալեքսանդրովից (Բելառուս), Տուրովից, Դրեևից, Կոկարևից (Ռուսաստան) և միջազգային վարպետ Ադհիբանից (Հնդկաստան):
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հրայր Սիմոնյանը վաստակել է 7,5, Սերգեյ Կասպարովը (Բելառուս)` 7, Տատյանա Կասպարովան (Բելառուս)` 5,5 միավոր: