31/05/2010 11:07
Անկարայում Իսրայելի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է
Անկարայում Իսրայելի հյուպատոսության դիմաց այս պահին բողոքի ցույց է ընթանում «Մարմարա» նավի վրա «խաղաղ քաղաքացիների սպանության» կապակցությամբ:
Ինչպես հայտնում է Զման-ը, նավը գլխավորում էր «Գազայի ազատագրողների» նավատորմը, որն այս գիշեր փորձել էր ներթափանցել Իսրայելի տարածքային ջրեր: Ըստ Իսրայելի պետական ռադիոյի, «Մարմարայի» վրա 500-ից ոչ պակաս մարդ կար:
Ինչպես հայտնում է Ինֆոքս.ռուն, ըստ տարբեր տեղեկությունների` սպանվել է 14-ից 16 մարդ, 60-ից ավել վիրավոր կա:
Առգրավված օտարերկրյա նավերին Աշդոդի նավահանգստում սպասում են ՑԱԽԱԼ-ի ուժեղացված ստորաբաժանումները: