31/05/2010 15:11
Պատանի օլիմպիականների թիվն ավելացավ ևս մեկով
Սինգապուրում 2010 թ. օգոստոսին կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական առաջին խաղեր մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում կընդգրկվի նաև նետաձիգ Վասիլ Շահնազարյանը: Նա Իտալիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկության պատանեկան մրցաշարում 87 մասնակիցների պայքարում գրավեց երկրորդ տեղը և Օլիմպիադայի ուղեգիր նվաճեց:
Ավելացնենք, որ առայժմ օլիմպիական վարկանիշ ունի հայաստանցի ութ մարզիկ: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից: