01/06/2010 19:16
Արազ Օզբիլիսը ժամանել է Երևան
Հոլանդական «Այաքսի» հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսը ժամանել է Երևան: Տաղանդաշատ ֆուտբոլիստն այժմ մարզվում է «Փյունիկի» հետ, ինչը հնարավորություն է տալիս թիմի և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին` ծանոթանալու նրա կարողություններին:
Օզբիլիսը գտնվում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի ուշադրության կենտրոնում: Վերջինս նույնպես հետևում է Հայաստանի չեմպիոնի մարզումներին` Արազի հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: