02/06/2010 16:34
Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումն ավելի հավանական է
Թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումը կարող է մեծացնել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ բանախոսի` Ցեղասպանության փաստը կարող է ճանաչվել տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր մակարդակներում կամ Քնեսեթի կողմից:
«Ցեղասպանության փաստն այսօր աշխարհում տարակուսելի չէ, սակայն որոշ երկրներ զերծ են մնում դրա իրավական ճանաչումից»,- նշեց նա և միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հաճախակի դիտարկվում է ոչ թե մարդասիրական, այլ`քաղաքական տեսանկյունից:
«Այն կախվածության մեջ է դրված Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ` Ադրբեջանի հետ այս կամ այն պետության հարաբերություններից»,- ասաց Ա. Իսկանդարյանը: