02/06/2010 12:29
Լիլիթ Գալոյանը բաժանում է 2-8-րդ տեղերը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող կանանց շախմատային մրցաշարում, որտեղ խաղարկվում է Մայա Չիբուրդանիձեի գավաթը, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և բաժանում է 2-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Մուզիչուկը (Սլովենիա):
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մարիա Գևորգյանն ունի 4,5, ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը` 3 միավոր:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա: