02/06/2010 12:43
Էրդողան. Թուրքիան պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմին:
«Մենք ոչ մեկին խորհուրդ չէինք տա փորձել Թուրքիայի համբերությունը, և նա, ով կփորձի մեզանում թշնամի ստանալ` կհասնի դրան», - ըստ Զաման.քոմ-ի, հայտարարել է Էրդողանը:
Ռ.Թ.Էրդողանը նաև նշել է. «Մենք կարող ենք ջերմ և հավատարիմ ընկերներ լինել, սակայն կարող ենք լլինել կոշտ և ուժեղ թշնամիներ»: