03/06/2010 18:55
«Գրան Պրի» մրցաշարը կկայանա Թբիլիսիում
Հունիսի 5-7-ը Թբիլիսիում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գրան Պրի» մրցաշար: Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:
Մրցագորգ են դուրս գալու Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Շավիղ Գևորգյանը (55 կգ), Արտակ Հարությունյանը (60 կգ), Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արմեն Մելիքյանը (66 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արամ Ստեփանյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Տիգրան Սահակյանը (74 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (86 կգ) և Արման Գեղամյանը (96 կգ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: