03/06/2010 12:48
Իսրայելն արգելել է թռիչքները դեպի Թուրքիա
Իսրայելն արգելել է իր ավիափոխադրողներին թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա: Ահա այսպիսին է երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների լարվածության նոր փուլը: Այս մասին հայտնում է «տուռպռոմ. Ռու» կայքը:
Իսրայելական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի նախագահ Յոսսի Ֆաթելը նշել է, որ իրավիճակի հետևանքով կանգ է առել դեպի Թուրքիա հանգստանալու մեկնող իսրայելացիների հոսքը:
«Այսօրվա դրությամբ ամբողջովին չեղյալ են հայտարարվել Իսրայելից Թուրքիա թռիչքները: Լիակատար «էմբարգոն» կտևի մոտակա երեք շաբաթները ևս», - ասել է Ֆաթելը: