03/06/2010 11:11
ԱԵԼ երկրները պայմանավորվել են անտեսել իսրայելական շրջափակումը
Արաբական երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կոչ են արել ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդին բարձրացնել Գազայի հատվածում իսրայելական շրջափակման հանման խնդիրը: Համաձայն Ռիա Նովոստիի, այդ մասին Կահիրեում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արաբական երկրիների լիգայի (ԱԵԼ) գլխավոր քարտուղար Ամր Մուսան:
Մուսայի խոսքերով` ներկայացնել համապատասխան առաջարկություններ հանձնարաված է Լիբանանին, միակը արաբական երկրներից, որը ներկայումս հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ:
Արաբական երկրները պայմանավորվել են «անտեսել իսրայելական շրջափակումը և անել հնարավորը, որ Գազայի հատվածի բնակիչներին օգնություն ցուցաբերվի»:
«Արդեն կոնկրետ քայլեր կան. Եգիպտոսը որոշել է Գազայի հատվածի հետ սահմանին բացել հսկիչ-անցագրային կետը»,- համաձայն աղբյուրի, հավելել է ԱԵԼ-ի գլխավոր քարտուղարը: