03/06/2010 11:46
Մակկարտնին և Օբաման Միշելի համար երգել են «Michelle»-ը
Պոլ Մակկարտնին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանը տեղի ունեցած համերգի ժամանակ Միշել Օբամայի համար երգել են The Beatles-ի լեգենդար «Michelle» երգը:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, համերգը նվիրված էր լեգենդար երաժշտին Ջորջ Գերշվինի անվան «Կոնգրեսի գրադարանի» մրցանակի հանձնմանը:
Տոնական համերգին մասնակցել են բազմաթիվ հայտնի երաժիշտներ, այդ թվում` Սթիվի Ուոնդերը, Էլվիս Կոստելլոն, Ջերի Սեյնֆելդը, «Ջոանս Բրոթերս» և «Ֆեիտ Հիլլ» խմբերը:
Օբաման, ողջունելով Մակկարտնիին, հիշատակել է Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառով տուժած Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգների մասին: Իրենց ներդրած ավանդով հայտնի նահանգներն այժմ ապրում են ծանր ժամանակներ, և երաժշտությունը` նունյպես», - նշել է ԱՄՆ նախագահը:
«Երաժշտությունը ևս այժմ ապրում է ծանր ժամանակներ… Սակայն միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր երգում են նույնիսկ այդ ժամանակ»,- ասել է Օբաման:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Բարաք և Միշել Օբամաները չեն թաքցրել իրենց զգացմունքները միմյանց և «Բիթլզի» հանդեպ: Նրանք «ձեռք-ձեռքի բռնած» շշուկով խոսում էին և բացահայտ կերպով ստանում մեծ հաճույք հնչող երաժշտությունից, հատկապես «Michelle» երգից, որը հատուկ ընտրել էր Մակկարտնին:
Երաժիշտը խոստովանել է, որ վաղուց էր երազում այդ երգը երգել Սպիտակ տանը:
Բարաք Օբաման ձայնակցել է Մակարտնիին` նայելով տիկնոջն այնպես, որ երգն անսպասելիորեն վերածվել է սերենադի: