03/06/2010 10:35
«Ազատության նավախմբի» թուրքերը վերադարձան հայրենիք
Այսօր Անկարայի օդանավակայանում վայիրէջք կատարեցին «Ազատության նավախմբի» մասնակիցներին հայրենիք վերադարձրած ինքնաթիռները: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն: Թուրքիա տեղափոխվեցին նաև իսրայելական զինվորականների կողմից սպանված 9 հոգու դիակները:
Ընդհանուր առմամբ, Թուրքիա է վերադարձել այս երկրի 400, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի 37 քաղաքացի: Ակտիվիստներով ևս մեկ ինքնաթիռ վայրէջք է կատարել Հունաստանում: Այս երկրի քաղաքացիները նույնպես «Ազատության նավախմբի» անդամներից էին:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Ֆինամ» գործակալությունը, Թուրքիան այսօր ՄԱԿ Անվտանգության խորհրդում կդնի Իսրայելի գործողությունները հետաքննող միջազգային հանձնաժողովի ստեղծման հարցը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Նա նաև նշել է, որ հրեական պետության հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար Իսրայելը պետք է հանի Գազայի հատվածի շրջափակումը: