04/06/2010 11:10
Մահմուդ Ահմադինեժադը կոչ է անում պատժել Իսրայելին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Իսրայելին ողջ խստությամբ պատժելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հայտնում է presstv.ir.-ը, Իրանի նախագահը քննադատել է «խաղաղութայն նավախմբի» վրա իսրայելական ռազմածովային զորքերի գրոհը, հայտարարելով, որ Իսրայելի հանցագործություններն ուղղված են ոչ միայն Պաղեստինի դեմ:
Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ «խաղաղության նավախմբի» գրոհը ակտիվիստների նկատմամբ իսրայելական ագրեսիայի բացառիկ դեպքը չէ: