04/06/2010 12:24
Եվրահանձնաժողովը Վրաստանին 37 միլիոն եվրո է հատկացնելու
Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել զարգացման ծրագրի շրջանակներում Վրաստանին 37 միլիոն եվրո հատկացնել: Ինչպես հայտնում է Ռոսբալտը, ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության, այդ գումարները նախատեսված են այդ երկրի տնտեսության աճի խթանման և տարածաշրջանային զարգացման համար: Նշված գումարի հատկացումը միտված է նաև եվրոպական շուկա Վրաստանի ինտեգրմանը, սոցիալապես անապահով խավին օժանդակությանը:
Եվրահանձնաժողովի ֆինանսական օգնությունը նախատեսված է նաև Վրաստանի պարտքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:
«Մենք նպաստում ենք Վրաստանում բարեփոխումների իրականացմանը, որպեսզի յուրաքանչյուր անձ զգա Եվրամիությանը մոտենալու որոշակի արդյունքներ, ինչպիսին են մարդու իրավունքները, տնտեսական աճն ու բարեկեցությունը»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ: