04/06/2010 16:14
Գևորգ Հարությունյանն առաջատարների թվում է
Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և 24 այլ մասնակիցների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գրոսմայստերներ Հրայր Սիմոնյանը և Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակել են 2,5-ական, միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան (Բելառուս)` 2 միավոր:
Մրցաշարին, ի դեպ, մասնակցում են 354 շախմատիստներ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: