04/06/2010 17:25
Քերոլայն Քոքսը կրկին Արցախում է` 70-րդ անգամ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է Արցախ ժամանած բրիտանական պատվիրակությանը` Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Քերոլայն Քոքսին Արցախ կատարած հոբելյանական 70-րդ այցի առթիվ և հույս հայտնել, որ բարոնուհին նույն եռանդով կշարունակի Արցախի հետ կապերի խորացմանը նվիրված իր առաքելությունը:
Հանդիպմանը, որին մանակցում էր գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի ներքին կյանքին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: