04/06/2010 10:29
Անկարան Իսրայելի դեմ երկու հայց կներկայացնի
Թուրքիան պատրաստվում է իսրայելի դեմ երկու հայց ներկայացնել` Հաագայի միջազգային դատարան և Վաշինգտոնի արբիտրաժային դատարան:
Ինչպես հաղորդում է 1նյուս.ազ-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, Անակարայի առաջին հայցն ուղղված է ծովային միջադեպի հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին փոխհատուցման հատկացմանը:
Երկրորդ հայցը վերաբերում է Իսրայելի կողմից միջազգային ծովային հռչակագիրը խախտելուն` միջազգային տարածքային ջրերում նավերը գրոհելու նամար: