04/06/2010 12:04
Իրանի դեմ պատժամիջոցները ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի հաջորդ շաբաթ
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն հաջորդ շաբաթ կքննարկի և դրական եզրակացություն կտա Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Այդ մասին, ըստ ՌԻԱ-Նովոստի գործակալության, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:
«Մենք գիտենք, որ պատժամիջոցների նախագիծն արդեն ներկայացվել է ՄԱԿ ԱԽ, և գտնում ենք, որ դրանց շուրջ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Մենք հույս ունենք, որ դրանք կհաստատվեն»,- ասել է նա այսօր ասուլիսի ժամանակ:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման միջնորդ հանդիսացող «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) ներկայացուցիչները ներկայումս քնարկում են Իրանի դեմ հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին բանաձևի նախագիծը: