05/06/2010 11:42
Թուրքիան ավարտել է Nabucco-ի համաձայնագրի վավերացման գործընթացը
Թուրքիան ավարտել է Nabucco գազատարի շինարարության վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը:
Նշենք, որ այն նախատեսված է Կասպից ծովից Եվրոպա գազ մատակարարելու համար` շրջանցելով Ռուսաստանը:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Nabucco գազատարի շինարարության մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ին:
Ըստ աղբյուրի, Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ վավերացման գործընթացը դրական գնահատականների է արժանացել համաձայնագիրն ստորագրած մյուս երկրների կողմից, և դրա ավարտը «հստակ հավաստիացումն է, թե ինչ նշանակություն է տրվում Nabucco»-ին: