08/06/2010 13:39
IFC-ին աջակցում է Հայաստանի բանկերին
IFC-ն` «Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի» հետ համագործակցությամբ, տեղական բանկերի և վարկային կազմակերպությունների համար այսօր Երևանում անց է կացնում սեմինար-քննարկում` նվիրված ճգնաժամի մեղմանն ուղղված ռազմավարություններին և ռիսկերի կանխարգելմանը:
IFC-ի հետ համատեղ, Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի` առաջատար բիզնես դպրոցի փորձագետները կներկայացնեն լավագույն փորձը` նվիրված ճգնաժամի պայմաններում խորհրդի գործողություններին:
Ինչպես հայտնում են IFC-ից, հայաստանյան բանկերի ու վարկային կազմակերպությունների խորհուրդների մոտ 20 անդամ և Կենտրոնական բանկի ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի քանի ներկայացուցիչ կմասնակեցեն սեմինար-քննարկմանը:
«Մենք ողջունում և գնահատում ենք IFC-ի հետ մեր համագործակցությունը», - ասել է «Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի» գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը:
«Հրավիրված փորձագետները օգնում են մասնակիցներին ձևաորելու անհրաժեշտ հմտություններ` կանխելու ապագա ճգնաժամերը և ավելի լավ կատարելու իրենց պարտականությունները հետագայում հնարավոր տնտեսկան անկայուն իրավիճակների առկայության դեպքում ՚:
Սեմինար-քննարկումը հանդիսանում է IFC-ի` ռիսկերի կառավարման բնագավառում Հայաստանում միջազգային փորձառության ու գիտելիքների ներդրման նախաձեռնության մի մասը: Հաշվի առնելով վերջին ճգնաժամի հետևանքները, IFC-ն ընդլայնել ու ապակենտրոնացրել է իր խորհրդատվական ծառայությունները` բավարարելու ֆինանսական հաստատությունների անմիջական կարիքներն այնպիսի զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Առ այսօր IFC-ն անցկացրել է խորհուրդների անդամների վերապատրաստման 11 դասընթաց ամբողջ աշխարհում, որոնցից մեծ մասը` Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասաց. ՙԽիստ կարևոր է, որ բարձրագույն ղեկավարները կարողանան կայացնել արագ, մասնագիտական և տեղեկությունների վրա հիմնված որոշումներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ֆինանսական հաստատությունների գործառնությունների վրա: Այս մարտահրավերին դիմակայելու համար IFC-ն իրականացնում է վերապատրաստման դասընթացներ` ներկայացնելով ռիսկերի կառավարման և խորհուրդների գործունեության կատարելագործմանը նվիրված գիտելիքներ ՚:
IFC-ն Հայաստանում ներդրումներ է կատարում 2000 թվականից ի վեր` աջակցելով ֆինանսական հաստատություններին, փոքր մանրածախ առևտրականներին և հյուրանոցային ու այլ ոլորտներին: IFC-ն իրականացրել է նաև խորհրդատվական ծրագրեր` ուղղված ֆինանսական հատվածի ամրապնդմանը, էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների կայուն շուկայի ստեղծմանը և երկրի գործարար միջավայրի բարելավմանը: