08/06/2010 13:04
Ռուսաստանում ադրբեջանցին 12-ամյա տղայի է բռնաբարել
ՌԴ Վոլգոգրադի շրջանի Կալաչևսկի շրջանում իրավապահներին է դիմել մի կին` հայտնելով, որ իր 12-ամյա տղայի հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ են իրականացվել:
Ինչպես հաղորդում է «Բաքիլար.ազ»-ը, բռնաբարողի անձն արդեն պարզվել է. դա ծնունդով Ադրբեջանից` ՌԴ գումար աշխատելու նպատակով ժամանած տղամարդ է, ով միևնույն ժամանակ հանդիսանում է իրավապահներին դիմած կնոջ հարևանը:
Համաձայն տեղեկատվության, երեխան պատմել է, որ ադրբեջանցին նրան հրավիրել է իր սենյակ թեյ խմելու, այնուհետև պոռնոգրաֆիկ բնույթի տեսաերիզ է միացրել, իսկ վերջում կատարել է իր չարագործությունը` պղծելով երեխային:
Հանցանքը կատարելուց հետո ադրբեջանցին փախուստի է դիմել: Նրա հանդեպ հարուցված է քրեական գործ` ՌԴ ՔՕ 132 հոդվածի 4 մասի հատկանիշներով (սեռական բնույթի բռնի արարքներ):