08/06/2010 12:52
Ռուսաստանը և Իրանը համատեղ կշահագործեն «Բուշերը»
Ռուսաստանը և Իրանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն` «Բուշեր» ԱԷԿ-ի շահագործման նպատակով: Այս մասին այսօր հայտնել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն` ելույթ ունենալով Մոսկվայում անցկացվող «Ատոմէքսպո» ֆորումում:
«Քանի որ այս երկիրը դեռ նոր է կանգնում խաղաղ ատոմային էներգիայի օգտագործման ճանապարհին և չունի նման օբյեկտների շահագործման բավարար փորձ», ըստ Կիրիենկոյի, այդ իսկ պատճառով մոտակա տարիներին ատոմակայանի շահագործումը կիրականացվի ՌԴ-ի հետ համատեղ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը: