09/06/2010 12:01
Ահմադինեժադը չի մասնակցի ՀՇԿ գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով այցով գտնվում է Դուշանբեում, չի մասնակցելու Համագործակցության շանհայան կազմակերպության (ՀՇԿ) գագաթնաժողովին: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Տաջիկստանում Իրանի դեսպան Ալիասգար Շերդուստը:
Նշենք, որ ՀՇԿ գագաթնաժողովը մեկնարկում է հունիսի 10-ին` Տաշքենդում:
Դեսպանը չի հայտնել գագաթնաժողովին Ահմադինեժադի չմասնակցելու պատճաը` նշելով, որ Իրանի նախագահը Դուշանբեից այսօր երեկոյան մեկնում է Շանհայ` «Էքսպո-2010»-ին մասնակցելու նպատակով: