09/06/2010 10:24
Հունաստանի ԱԳՆ-ը կարող է բողոք ներկայացնել Անկարային
Հունաստանի զինուժի ներկայացուցիչները երեքշաբթի օրը հայտարարել են, որ թուրքական «Ֆանտոմ» ռազմական օդանավերն անցել են «Սալամին» հունական ռազմանավի վրայով` 150 մետր բարձրության վրա:
Ընդհանուր առմամբ, Հունաստանի ՊՆ փոխանցմամբ, հունական ռազմանավի մոտակայքում, որը զորավարժանքներ էր անցկացնում Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող Խիոս և Սամոս կղզիների միջև, նկատվել է 7 թուրքական ռազմական ինքնաթիռ:
ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ զորավարժանքների ժամանակ հունական նավի գտնվել է այդ երկրի ռազմածովային ուժերի ղեկավար անձնակազմը:
Աղբյուրի փոխանցմամբ, սպասվում է, որ միջադեպի առնչությամբ Հունաստանի արտգործնախարարությունը պաշտոնական բողոք կներկայացնի Անկարային: