09/06/2010 09:40
Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են ամենախիստը լինել
Իրանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք քննարկման կդրվեն չորեքշաբթի օրը, կարող են ամենախիստը լինել: Այս մասին, ըստ Բի-Բի-Սի-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Մինչ այդ, նախօրեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով Ստամբուլում Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների գագաթնաժաղովին, հայտարարել է, որ իր երկիրը չի քննարկի միջուկային ծրագիրը, եթե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշում ընդունի նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ: