09/06/2010 11:44
Դիանա արքայադստեր զգեստը վաճառվել է 192 հազ ֆունտ ստեռլինգով
Լոնդոնում աճուրդի է դրվել արքայադուստր Դիանայի հայտնի դարձած սև զգեստը, որի մեջ նա առաջին անգամ ներկայացել էր հանրությանը արքայազն Չառլզի հետ` որպես նրա կին: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Վեստին»:
Ըստ աղբյուրի, լեդի Դիանան զգեստը տվել էր իր դիզայներներին, որպեսզի փոքրացնեն այն, սակայն վերջիններս արքայադստերը նոր զգեստ են կարել, իսկ այս մեկը պահել են որպես հիշատակ:
Դիանայի երեկոյան զգեստը վաճառվել է 192 հազար ֆունտ ստեռլինգով: Այն գնել է Չիլիում Մոդայի թանգարի հիմնադիրը, որտեղ զգեստը մոտակա ժամանակներս կդրվի ցուցադրության: