10/06/2010 13:11
Գևորգ Հարությունյանն առաջատարին զիջում է մեկ միավորով
Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դմիտրի Կոկարևից (Ռուսաստան):
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը և միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան (Բելառուս) ունեն 6-ական, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը` 5,5 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: