10/06/2010 12:35
Նեթանյահուն ողջունում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ ողջունում է Իրանի դեմ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցների ընդունումը:
«Բանաձևը, որի համար, շնորհիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջանքերի, քվեարկեց ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, դրական որոշում է»,- Ինտերֆաքսի համաձայն, ասել է Նեթանյահուն:
Իսրայելցի վարչապետը գտնում է, որ այժմ միջազգային հանրությունը պետք է հարված հասցնի Իրանի էներգետիկ ոլոտին:
«Մենք հուսով ենք, որ այս դրական միջոցներին կհետևեն երկրների կտրական քայլերն, ուղղված, մասնավորապես, Իրանի էներգետիկ ոլորտի սահմանափակումներին»,- նշել է Բ. Նեթանյահուն: