10/06/2010 11:36
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ներքին կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցության ընդլայնումը մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է:
Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: