11/06/2010 14:15
Գևորգ Հարությունյանը գրավեց 22-րդ տեղը
Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված օփենում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 354 մասնակիցների մեջ գրավեց 22-րդ տեղը: 9 միավորով մրցաշարի հաղթողը դարձավ գրոսմայստեր Դմիտրի Կոկարևը (Ռուսաստան):
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակեց 7, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը` 6,5, միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան (Բելառուս)` 6 միավոր: