Ֆուտբոլային բոլոր ճանապարհներն այսօր ՀԱՀ են տանում

11/06/2010 09:37

Ֆուտբոլային բոլոր ճանապարհներն այսօր ՀԱՀ են տանում


Այսօր երեկոյան ժամը 19:00-ին Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում ՀԱՀ-ի և Մեքսիկայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմամբ կմեկնարկի աշխարհի ֆուտբոլի 19-րդ առաջնությունը: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի հետևողական ջանքերի շնորհիվ այն առաջին անգամ է կազմակերպվում աֆրիկյան մայրցամաքում և մասնակիցների կազմով խոստանում է լինել ամենաուժեղ մրցաշարերից մեկը Մունդիալի ողջ պատմության մեջ: Ի տարբերություն նախորդ առաջնությունների, այս անգամ ՀԱՀ են եկել այն բոլոր հավաքականները, որոնք ժամանակին նվաճել են աշխարհի գավաթը:

Հարավաֆրիկյան Հանրապետություն է ժամանել 32 թիմ: Ոմանց համար արդեն իսկ մեծ պատիվ ու հեղինակություն է համաշխարհային ֆուտբոլի կարևորագույն ստուգատեսում հանդես գալը, իսկ ոմանք էլ կփորձեն հասնել եզրափակիչ և հաղթել հուլիսի 11-ին 88 հազար երկրպագու տեղավորող «Սոկկեր Սիթի» մարզադաշտում կայանալիք վճռորոշ խաղում:

Այս առաջնությունը պատմական կարող է դառնալ ոչ միայն այն փաստով, որ առաջին անգամ է կազմակերպվում Աֆրիկայում: Բացառված չէ, որ հուլիսի 11-ին ֆուտբոլային աշխարհն իմանա նոր չեմպիոնի մասին: Ինչպես երբեք, հաղթելու մեծ հնարավորություններ ունեն այն թիմերը, որոնց առայժմ չի հաջողվել նվաճել աշխարհի գավաթը: Խոսքն առաջին հերթին իսպանական ընտրանու մասին է, որն արդեն լուծել է «քառորդ եզրափակչի կախարդանքի» խնդիրը, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը և իր կազմով, մտքի ու գործողությունների արագությամբ կարող է հավակնել` գրոհելու համաշխարհային ֆուտբոլի բարձունքը: Հնարավորություններ ունեն նաև հոլանդացիները, ինչպես նաև պորտուգալացիները` աննման Քրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ:

Չեմպիոնի կոչմանը Եվրոպայից կարող են հավակնել նաև գործող չեմպիոնների կարգավիճակում Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնած իտալացիները: Անգլիացիները 44 տարի անց կրկին գավաթը բարձրացնելու պատվին արժանանալու համար հրավիրել են թանկարժեք մարզչի` Ֆաբիո Կապելլոյին, ում ղեկավարությամբ թիմն արդեն վստահորեն է անցել ընտրական փուլը: Մնում է ամենակարևորը` խաղով ցուցադրել, որ խաղի ու արդյունքների կայունությունը ֆուտբոլի հայրենիքում անլուծելի խնդիր չէ:

Վերևում չխոսեցինք գերմանացիների ու ֆրանսիացիների մասին, բայց դա չի նշանակում, որ նրանք այս անգամ պետք է բավարարվեն սոսկ աշխարհի առաջնությանը մասնակցության փաստով: Ցանկացած խոշոր մրցաշարում նրանք, նույնիսկ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների, սովորաբար շատ երկար են մնում: Նրանց թեկնածությունները չի կարելի չքննարկել ֆավորիտների շարքում: Բայց զարմանալի մի փաստ կա, որին նույնպես չանդրադառնալ չենք կարող. եվրոպական հավաքականներն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են միայն այն առաջնություններում, որոնք անցկացվել են հենց Եվրոպայում: Արդյոք առաջիկա մրցաշարն այդ առումով բացառություն կդառնա, թե կգործի տասնամյակներով հաստատված օրինաչափությունը…

Լատինական Ամերիկայի երկրների թիմերը նույնպես պետք է ձգտեն իրենց համար նոր մայրցամաք հայտնաբերել, իսկ Աֆրիկան, իհարկե, ավելի շատ հարմար է եվրոպական հավաքականներին թեկուզ միայն ժամանակային տարբերությունների բացակայության պատճառով: Բայց ՀԱՀ-ի կլիման շատ մոտ է արգենտինականին, որտեղ նույնպես ձմեռ է սկսվում` թեկուզ առանց մինուսային ջերմաստիճանի: Իսկ Արգենտինայի հավաքականն արդեն 24 տարի աշխարհի չեմպիոն չի եղել: Այդ թիմը, թվում է, աշխարհում լավագույն հարձակողական կազմն ունի, ներառյալ` մոլորակի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Սակայն այդ թիմի գլխին չար կատակ կարող է խաղալ այն, որ մարզիչը Դիեգո Մարադոնան է: Մարդ, ով, խարիզմայից բացի, մարզչական ոչինչ չունի: Բոլորը միաբերան պնդում են, որ եթե Արգենտինայի ընտրանուն չհաջողվի արժանանալ հաղթողի կոչմանը, դա կարող է տեղի ունենալ միայն Մարադոնայի պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, Արգենտինայի հավաքականը չեմպիոն հռչակվի, աշխարհը կտեսնի մերկ Դիեգոյին` Բուենոս Այրեսի խորհրդանիշ Օբելիսկի շուրջ վազելիս: Դա կխոսի նաև այն մասին, որ այսուհետ աշխարհի առաջնություններում կարելի է հաղթել նույնիսկ միայն այն մարզիչներով, ովքեր հաղթելու ցանկություն ունեն և չեն կարող համեմատվել մարտավարության ու ռազմավարության հսկաների հետ: Ի դեպ, նման խնդիրներով Արգենտինայի հավաքականում զբաղվում է Կառլոս Բիլարդոն: Ավելացնենք, որ Մարադոնայի կարգի մարզիչները հաղթում էին անցյալ դարի կեսերին, բայց այնուհետև սխեմաները փակեցին ֆուտբոլը:

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունդան Մարադոնայի պես ուժեղ ճնշման տակ է հայտնվել: Միայն մեկ տարբերություն կա այստեղ. Մարադոնային Արգենտինայում բոլորը, առանց բացառության, պաշտում են, իսկ Դունգային նրա հայրենիքում հնարավոր անհաջողությունը կարող են չներել: Բրազիլիայի 1994 թ. Հավաքականի ավագը, այնուամենայնիվ, իր երկրում այնպիսի խորհրդանիշ չէ, ինչպիսին Արգենտինայում դարձրել են Մարադոնային:

Մասնագետներն այն կարծիքին են, որ Բրազիլիայի հավաքականը երբեք այսքան կազմակերպված չի եղել: Եվ դա` այն դեպքում, որ այդ ընտրանին այս անգամ չի կարող հպարտանալ համաշխարհային մեծության աստղերի առկայությամբ: Խոսքը հատկապես հարձակման գծի մասին է, որտեղ հարվածային ֆուտբոլիստներն են Լուիս Ֆաբիանոն և Ռոբինյոն: Նրանց հանդեպ ողջ հարգանքով հանդերձ` պետք է ընդունենք, որ այդ խաղացողները ոչ Ռոնալդո են և ոչ էլ Ռոմարիո, էլ չենք խոսում Պելեի ու Գարինչայի ժամանակների մասին:

Աշխարհագրական պատճառներով շատերն սպասում են, որ այս աշխարհի առաջնությունում ճեղքում կարող են իրականացնել աֆրիկյան հավաքականները: Բայց այդ հույսերը կարող են ապարդյուն լինել: Առաջին` վերջին տասնամյակում աֆրիկյան մայրցամաքի ուժեղագույն թիմը` Եգիպտոսի ընտրանին, չի հայտնվել եզրափակիչ փուլում` լրացուցիչ խաղում ուղեգիրը զիջելով Ալժիրի հավաքականին: Իսկ այդ թիմից սպասելիքները նույնքան են, որքան նույն խմբում հայտնված Սլովենիայի հավաքականից: Երկրորդ` աֆրիկացիները չեն կարող շեշտը դնել կլիմայի վրա: Կոտ Դ’Իվուարի և Կամերունի ֆուտբոլիստները Հարավաֆրիկյան Հանրապետությունում հունիսին իրենց անհարմարավետ կզգան: Երրորդ` Գանայի ու Նիգերիայի հավաքականներն արդեն կորցրել են իրենց առաջատարներին` Էսսյենին ու Միկելին:

Աֆրիկյան թիմերից որևէ մեկը, իհարկե, կարող է կրկնել Կամերունի և Սենեգալի ընտրանիների նախկին սխրանքները և հասնել քառորդ եզրափակիչ: Ավելին սպասել չարժե…

Ավելացնենք, որ Յոհաննեսբուրգի արվարձաններից մեկում ՖԻՖԱ-ի նախաձեռնությամբ տոնական համերգ է տեղի ունեցել` նվիրված այսօր մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Միջոցառմանը մասնակցել են աֆրիկյան և համաշխարհային երաժշտության աստղերը, ինչպես նաև անցյալում հայտնի շատ ֆուտբոլիստներ: Համերգը եզրափակել է հանրահայտ Շակիրան` կատարելով մրցաշարի պաշտոնական «Waka Waka» երգը:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Այսօր, 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ Այսօր, 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է Այսօր, 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» Այսօր, 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել Այսօր, 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում Այսօր, 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել Այսօր, 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան Այսօր, 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ Այսօր, 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին Այսօր, 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան Այսօր, 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են Այսօր, 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է Այսօր, 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ Այսօր, 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ Այսօր, 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան Այսօր, 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Այսօր, 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել