12/06/2010 14:31
Վատ աշխատանքի հետևանքը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը և Հայաստանի տուրօպերատորների նախագահ Ռոբերտ Միանսյանը խոսեցին Հայաստանում զբոսաշրջության խնդիրների մասին:
Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ 2010 թ.-ի զբոսաշրջության սկիզբը «խոստումնալից է» և «2009 թ.-ի նույն շրջանի հետ համեմատած` 2010 թ.-ին Հայաստանն ունեցել է ավելի շատ այցելուներ»:
Ռոբերտ Մինասյանն իր հերթին նշեց, որ չնայած անցյալ տարի Հայաստան է ժամանել 570. 000 այցելու, սակայն, ըստ նրա, պետք է տարբերակել զբոսաշրջիկներին, գործուղման եկածներին, հարազատենրի տանը հանգստացողներին և այլն:
«Ընդհանուր այցելուների թվի մեջ կազմակերպված տուրիզմը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում»,- ընդգծեց Ռ. Մինասյանը:
Բանախոսը ներկայացրեց նաև վիճվարչության տվյալները, ըստ որի` Հայաստանում հյուրանոցների զբաղվածությունը տատանվում է 25-30 տոկոսի սահմաններում:
«Երևանի կենտրոնի տարբեր հյուրանոցների տարեկան միջին ծանրաբեռնվածությունը տատնվում է մինչև 70 տոկոս»,- հայտնեց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահը և հավելեց, որ շրջանների հյուրանոցների զբաղվածությունը ուսումնասիրելս` պարզ է դառնում, որ այն տատանվում է 20-40 տոկոսի սահմաններում:
«Մեզ պետք է կազմակերպված տուրիզմի թիվը ավելացնել մեր երկրում, տարեց տարի չի ավելանում այդ թիվը»,- շեշտեց Ռոբերտ Մինասյանը և նկատեց, որ դա վատ աշխատանքի հետևանքն է: