12/06/2010 12:57
Հայ մարզիչները կմասնակցեն «UEFA Study Group Scheme» սեմինարին
Հունիսի 13-17-ը «UEFA Study Group Scheme» ծրագրի շրջանակներում կանցկացվի մարզչական սեմինար` կանանց ֆուտբոլի մարզիչների և կանանց ֆուտբոլի հետ կապ ունեցող անձանց համար: Սեմինարը տեղի կունենա Գերմանիայում` Դորտմունդի մոտ գտնվող Կայզերաու քաղաքում: Սեմինարի աշխատանքներին կմասնակցեն Գերմանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Հայաստանի պատվիրակությունը մեկնելու է Գերմանիա հետևյալ կազմով.
Ֆլեմինգ Սերիցլև (ՀՖՖ տեխնիկական տնօրեն)
Արմեն Պետիկյան (ՀՖՖ տեխնիկական տնօրենի տեղակալ)
Արթուր Ազարյան (ՀՖՖ տեխնիկական տնօրենի օգնական)
Սաթենիկ Ամիրանյան (ՀՖՖ միջազգային բաժնի պետ)
Քնարիկ Աբելյան (ՀՖՖ միջազգային բաժնի մասնագետ)
Ռոբերտ Սահակյան (ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ)
Մարզիչներ
Լիանա Հայրապետյան
Վաղարշակ Ասլանյան
Հայկ Կիրակոսյան
Գագիկ Ստեփանյան
Մհեր Միքայելյան