14/06/2010 17:18
Արթուր Գաբրիելյանն առաջատար է Վորոնեժում
Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և 9 այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և Նիկիտա Մատինյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով: Միջազգային վարպետ Գևորգ Հայրապետյանը, Տիգրան Սիմոնյանը, Սուրեն Պողոսյանը և Վարդան Գրիգորյանն իրենց ակտիվում 1-ական միավոր ունեն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ: