14/06/2010 12:34
Գաբրիել Սարգսյանն առաջատարների շարքում է
Ռուի Լոպեսի հուշամրցաշարում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մեկնարկային երկու տուրից հետո 1,5 միավորով ընթանում է առաջատարների շարքում: Նախ նա առավելության հասավ Պիա Կրամլինգի նկատմամբ, իսկ այնուհետև խաղաղ դաշն կնքեց Սալգադոյի հետ:
Ավելացնենք, որ 8 շախմատիստների մասնակցությամբ կազմակերպված այս հուշամրցաշարում 1,5-ական միավորով 1-4-րդ տեղերը բաժանում են Չեպարինովը, Կարուանան, Սարգսյանը և Սալգադոն: Կորին ու Մալախովը վաստակել են մեկական միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Կանդելարիոն ու Կրամլինգը, ովքեր առայժմ միավոր չունեն: