14/06/2010 11:27
Իսրայելը կանցկացնի իր սեփական հետաքննությունը
Իսրայելը կանցկացնի «Խաղաղության նավախմբի» հետ տեղի ունեցած միջադեպի իր սեփական հետաքննությունը: Ինչպես հայտնում է Բի-Բի-Սի-ն, հղելով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահույի աշխատակազմին, հանձնաողովը կգլխավորի երկրի Գերագույն դատարանի նախկին դատավոր Յաակով Տիրկելը:
Մինչ այդ Իսրայելը հրաժարվել էր միջազգային հետաքննության ՄԱԿ-ի առաջարկից, բայց համաձայնվել էր հանձնաժողովի կազմում ներառել նաև երկու արտասահմանյան դիտորդ: Ինչպես հայտնում է ՌԲԿ.ռու-ն` որպես դիտորդ հանդես կգան Խաղաղության Նոբելյան դափնեկիր Դևիդ Թիմբլը և Կանադայի ռազմական արդարադատության վարչության նախկին ղեկավար Կեն Ուոտկինը:
Գազայի հատվածի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի հետաքննության մասին որոշումը Իսրայելի կառավարության կողմից կայացվելու է այսօր: