15/06/2010 18:07
Կոնյակի վաճառքը հիմնական շուկայում շարունակում է անկում ապրել
«Այս տարին շատ դժվար է վաճառքի տեսանկյունից, եթե համեմատենք անցած տարվա հետ, ապա ևս 26 տոկոս անկում ունենք` ինչպես հիմնական` ռուսական շուկայում, այնպես էլ գլոբալ շուկայում»,- հայտարարեց Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյան
Ա. Գրիգորյանի խոսքերով, մինչճգնաժամային 2008 թ-ի և 2010 թ-ի առաջին 5 ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ «Արարատ» հայկական կոնյակի անկումը հասել է 55 տոկոսի: Նա նշեց, որ, ի տարբերություն հայկական շուկայի, որը չնայած շատ փոքր է, սակայն վերականգվում է, ընկերության արտադրանքի սպառղ 2 հիմնական շուկաները` ռուսական և ուկրաինական, շարունակում են անկում ապրել:
Այս առիթով ընկերությունը մի շարք միջոցառումներ է կիրառում` սկսած գնային քաղաքականության փոփոխությունից, մինչև ապրանքների արտաքին տեսքի փոփոխությունը, մարկետինգային որոշ միջոցառումներ կազմակերպելը և այլն:
Ինչ վերաբերում է մթերվելիք խաղողի քանակին` ապա Ա. Գրիգորյանի խոսքերով, Երևանի կոնյակի գործարանին այս տարի խաղող կա'մ պետք չէր, կա'մ հաշվի առնելով անկումը` պետք էր ընդամենը 14-15 տոնա խաղող, բայց ընկերությունը որոշում է ընդունել և գնելու է 29 հազար տոննա խաղող, քանի որ այդ այն քանակությունն է, որը գործարանը կարող է պահեստավորել: