15/06/2010 14:07
Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Կորիին
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Ռուի Լոպեսի հուշամրցաշարի երրորդ տուրում սևերով պարտության մատնեց Կորիին և այժմ 2,5 միավորով հաստատվել է երկրորդ տեղում: Նշենք, որ իրենց ակտիվում նույնքան միավոր ունեն նաև Կարուանան, Չեպարինովը և Սալգադոն: Հաշվետու տուրում Կարուանան առավելության հասավ Մալախովի, Չեպարինովը` Կանդելարիոյի, Սալգադոն` Կրամլինգի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը մեկական միավորով բաժանում են Կորին և Մալախովը: Կանդելարիոն ու Կրամլինգն առայժմ միավոր չեն վաստակել: