15/06/2010 13:56
Վարուժան Հակոբյանի երկրորդ մրցանակը
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված ազգային օփենում 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Նա միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Թիմուր Գարեևից (Ուզբեկստան):
Անդրանիկ Մատիկոզյանը 4,5 միավորով բաժանեց 6-10-րդ տեղերը: Տաթև Աբրահամյանը վաստակեց 4, Մելիքսեթ Խաչիյանը` 3 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 105 շախմատիստներ: