16/06/2010 13:25
Արթուր Գաբրիելյանը բաժանում է 1-7-րդ տեղերը
Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը 6 այլ մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, միջազգային վարպետ Գևորգ Հայրապետյանը և Նիկիտա Մատինյանն առաջատարներին զիջում են մեկ միավորով: Միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը, Սուրեն Պողոսյանը վաստակել են 2-ական, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Գրիգորյանը և Աղասի Ինանցը` 1,5-ական միավոր: