16/06/2010 10:16
Գաբրիել Սարգսյանը կրկին կես միավոր կորցրեց
Ռուի Լոպեսի շախմատային հուշամրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Իվան Չեպարինովի հետ: Այժմ նա իր ակտիվում 3 միավոր ունի և Չեպարինովի ու Կարուանայի հետ միասին բաժանում է 2-4-րդ տեղերը: Վերջինս, ի դեպ, ոչ-ոքի խաղաց Պիա Կրամլինգի հետ և նրան պարգևեց առաջին կես միավորը:
Մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Սալգադոն, ով հաշվետու տուրում առավելության հասավ Կորիի նկատմամբ: Կանդելարիոյին պարտության մատնած Մալախովը վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Կորին ունի 1, Կրամլինգը` 0,5 միավոր: Կանդելարիոն, պարտվելով անցկացրած բոլոր պարտիաներում, 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: