16/06/2010 10:53
Գողություն Մանկական զբոսայգում
Երևանի Մանկական զբոսայգու միակ «Պոնի» ցեղատեսակի ձին, որը երեխաներին շրջում է այգում, գողացել են: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, հունիսի 14-ին, ժամը 16.05-ին, 1981 թ. ծնված Արա Տ.-ն ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ հունիսի 12-ին` ժ. 05.00-ից մինչև ժ. 06.00-ն ընկած ժամանակահատվածում, 1988 թ. ծնված Արարատ Մ.-ն, 1994 թ. ծնված Նարեկ Ի.-ն և «Ծո» մականվամբ մի երիտասարդ Մանկական զբոսայգուց գաղտնի հափշտակել են իրեն պատկանող «Պոնի» ցեղատեսակի ձին` պատճառելով 3.000 ԱՄՆ դոլարի վնաս:
Գողության մասին նախկինում չի հայտնվել: Կատարվում է հետաքննություն: