16/06/2010 12:36
Ուկրաինան ցանկանում է գազ արդյունահանել Ռուսաստանի տարածքում
Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի տարածքում արդյունահանել տարեկան 30 մլրդ խորանարդ մետր գազ, այն բանից հետո, երբ ստեղծվի «Գազպրոմ» և «Նավթոգազ» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Յուրի Բոյկոն:
Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, Ուկրաինան հավակնում է ռուսական գազի ավելի քան 5 տոկոսին` փոխարենը «Գազպրոմ»-ին տալով երկրի գազի փոխադրման համակարգ մուտք գործելու թույլտվություն:
Նշենք, որ համատեղ ընկերություն ստեղծելու վերաբերյալ քննարկումները Մոսկվան և Կիևը սկսել են այս տարվա մայիս ամսվանից, բայց երբ այն կստեղծվի, դեռ հայտնի չէ: «Գազպրոմ»-ում վստահեցնում են, որ գրավոր առաջարկներ Ուկրաինայի կողմից դեռ չեն ստացվել: